Ռուսական զենք արտահանող «Ռոսօբորոնէսպորտ» ընկերության ղեկավար Անատոլի Իսայկինը Lե Բուրժեում տեղի ունեցող Euronaval-2010 ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է, որ «Սիրիային ՄԻԳ-31 ինքնաթիռների վաճառքի մասին խոսակցությունները լրագրողական խառնաշփոթի արդյունք են»: Այս լուրն առաջացրել էր Արեւմուտքի եւ Իսրայելի խորը մտահոգությունն ու դժգոհությունը:
Գերժամանակակից այս ինքնաթիռները թույլ են տալիս 125 մղոն հեռավորությունից հրթիռներով ոչնչացնելու նշանակետերը, նույնիսկ այնպիսիք, որոնք ունեն Stealth-ի՝ անտեսանելիություն ապահովող համակարգերի հնարավորություններ: