Այսօր կառավարության շենքի առջև հերթական ակցիան էր: Բանակում խաղաղ պայմաններում սպանված և զոհված զինծառայողների ծնողները և խնդիրներ ունեցող ընտանիքներ եկել էին հայտնելու իրենց բողոքը կառավարության ներկայացուցիչներին:
Ակցիայի մասնակիցներից Մարգարիտա Հարությունյանը մոտեցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին և ներկայացրել իր խնդիրը: Նախարարը խոստացել է կնոջ գրավոր դիմումը ստանալու դեպքում ծանոթանալ խնդրին:
Բանակում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների ծնողները անհանգստացած են, որ բանակում անօրինություններն ու սպանությունները շարունակական բնույթ են կրում: Նրանց պահանջը մեկն է. «Բանակում հաստատել օրինական միջավայր և իրենք պայքարելու են այնքան ժամանակ, մինչև մարդասպանները չպատժվեն»:








































