Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստը տեղի կունենա Աստանայում նոյեմբերի 1-ին: Այս մասին հաղորդում է Rosbalt գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության մամուլի ծառայությանը:
Հանձնաժողովի նիստի նախօրեին՝ հոկտեմբերի 30-ին և 31-ին, Ղազախստանի մայրաքաղաքում կհանդիպեն հանձնաժողովին կից փորձագետների աշխատանքային խմբի անդամները և գործնական խորհրդի ղեավարները՝ հանձնաժողովի համար առաջ քաշվող հարցերի շուրջ փաստաթղթերը համաձայնեցնելու համար:










































