Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգը պատրաստվում է կոչ անել մյուս երկրների կառավարություններին ստեղծել «թեժ գծեր» սառը պատերազմի տարիների ոճով, որպեսզի հնարավորություն ստեղծվի նախազգուշացնել միմյանց կիբերհարձակումների ժամանակ:
Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ուիլյամ Հեյգն այս առաջարկությամբ հանդես կգա Բուդապեշտում միջազգայի համաժողովին:
Իր խոսքում նա պատվիրակներին պետք է ասի, որ կիբերհանցագործների դեմ պայքարը մեր ժամանակների ամենակարևոր խնդիրներից է:









































