1837թ. Գյումրին վերանվանվում է Ալեքսանդրապոլ:
1837թ. Կումայրու հին բերդից ոչ հեռու հիմնադրվում է ամրոց, ամրոցում` նահատակ Ալեքսանդրա Հռոմեացու (IVդ.) անունով եկեղեցի: Քաղաքը վերանվանվում է Ալեքսանդրապոլ և դառնում ռազմական կարևոր հենակետ: Ռուսական տիրապետության շրջանում Ալեքսանդրապոլ-Գյումրին դառնում է Հարավային Կովկասի խոշորագույն առևտրական, արդյունաբերական, մշակութային կենտրոն: 1865թ. տվյալով՝ այն երկրորդն էր Հարավային Կովկասում իր բնակչությամբ և արդյունաբերական արտադրանքի ու առևտրի ծավալով:
Խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1926թ., Ալեքսանդրապոլ-Գյումրին վերանվանվեց Լենինական: Լենինականը Խորհրդային Միության խոշոր տեքստիլ և գուլպեղենի, սննդարդյունաբերության կենտրոն էր: Նրա արտադրանքը արտահանվում էր աշխարհի 35 երկիր:
1991թ. հանրաքվեով Գյումրիին վերադարձվեց իր այժմյան անվանումը:







































