Կառավարության` փողոցային առևտուրը արգելելու հրամանագիրը 3 հազար ընտանիքով ավելացրեց գործազուրկների թիվը։
Երկրում սոցիալական լարվածությունը ուժեղանում է, արտագաղթը զանգվածային է։ Անգամ մեկ աշխատատեղ փակելը ազգային դավաճանություն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը։
Ասուլիսին ներկա «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, ոստիկանների օրինազանց պահվածքից վրդովված, եզրակացրեց, որ վտանգված է ոչ միայն հասարակության, այլև իշխանության ներկայացուցիչների կյանքը։
Կարինե Հակոբյանը, սակայն, խնդիրը տեսնում է ոչ թե ոստիկանների, այլ նրանց հրաման տվողի մեջ։