Իսպանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 5-ին Մալթայում կայացող միջերկրածովյան երկրների համագումարում: Այս մասին հաղորդել է Իտալիայի վարչապետի ներկայացուցիչը: Մարիո Ռախոյի, Մարիո Մոնտիի և Ֆրանսուա Օլանդի հանդիպումը տեղի կունենա երեկոյան: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Աղբյուրների տվյալներով` եվրոպական քաղաքական գործիչները կքննարկեն եվրագոտու ֆինանսական վիճակի հարցը և Իսպանիայի օգնության առաջարկը:
Ներկա դրությամբ իսպանական հարցը ծայրահեղ արդիական է: Մասնավորապես ներդնողներին հետաքրքրում է, թե որքան արագ երկիրը կարող է ֆինանսական օգնության համար դիմել եվրագոտու երկրներին:










































