Մերձբայկալում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել, ով կասկածվում է Ցուգոլում ռազմական հրաձգարանի ռազմամթերքները գողանալու մեջ: Ինչպես երեկ հաղորդել են շրջանային դատախազության մամլո ծառայությունում, գողությանը մասնակից են զինծառայողները, որոնք պահպանում են զինվորական հրաձգարանի տարածքը և Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները:
«Ձերբակալվածը 34-ամյա Հայկ Մանուկյանն է, ով բնակվում է Օլովյանյան շրջանում: Նրա «Գազել» ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 19 հրետանային 100 մմ տրամաչափով պարկուճ: Ենթադրվում է, որ Մանուկյանը գողացել է շահադիտական նկատառումներով և գունավոր մետաղը յուրացնելու նպատակով»,- նշել են հսկող գերատեսչությունում, գրում է «Коммерсант»-ը:









































