Ինչպես հաղորդում է netall.ru կայքը, Մերձմոսկովյան Զելենոգրադ քաղաքում ձերբակալվել է 23-ամյա մի հայ երիտասարդը, որը Ռուսաստան էր ժամանել 2010թ. սկզբին: Ըստ ոստիկանությանը դիմած Զելենոգրադ քաղաքի բնակչուհու` նա մեկ ամիս ապրել է Հայաստանի քաղաքացի երիտասարդի հետ: Այդ ընթացքում նրա բնակարանից սկսել են կորել տան իրերը` ոսկյա զարդեր, համակարգիչ և այլն, որից հետո տուժածը դիմել էր ոստիկանություն:
Պարզվել է, որ հայ երիտասարդը միանգամից մի քանի կանանց հետ է եղել սերտ հարաբերությունների մեջ, և նրանց բնակարաններից նույնպես կորել են տարբեր թանկարժեք իրեր:
Երիտասարդը ձերբակալված է, իսկ գողոնի մի մասը հայտնաբերվել է լոմբարդներից մեկում:






































