Իրանի Իսլամական Հանրապետությունը Իրաքի կողմից Իրանի ինքնաթիռների ստուգումների դեմ է հանդես գալիս՝ Սիրիային զենք հնարավոր մատակարարումների վերաբերյալ ԱՄՆ կասկածների պատճառով: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Իրաքում Իրանի դեսպան Հասան Դանաիֆարը:
Իրանի դեսպանը նշել է, որ Իրաքի ԱԳՆ-ի նման պահվածքը հակասում է կողմերի միջև համաձայնագրերին:
« Երբևէ որևէ ապացույց չի եղել, որ զենքը Սիրիային է մատակարարվում: Մենք հույս ունենք, որ Իրաքը կվերանայի իր որոշումը»,- դեսպանի խոսքերը մեջբերում է Iran.ru-ն:
Ինչպես հաղորդվել էր նախօրեին, Իրաքի իշխանությունները ստուգել են Թեհրան-Դամասկոս չվերթի ինքնաթիռը` Սիրիա զենք մատակարարելու մտավախությամբ:











































