Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արժույթի շուկաներում դոլարի փոխարժեքի տատանումներից և ռիալի կտրուկ անկումից հետո մարդիկ հավաքվել են քաղաքների փողոցներում ու շուկաներում՝ բողոքելով այդ ամենի դեմ:
Ցուցարարներն այրել են անվադողեր և վանկարկել են հակակառավարական կարգախոսներ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տեղի առևտրականները փակել են իրենց խանութները՝ փողոցային ամբոխից իրենց բիզնեսը պաշտպանելու համար:
Մայրաքաղաք Թեհրանում լուրջ բախումներ են գրանցվել ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը ստիպված է եղել օգտագործել արցունքաբեր գազ: Բացի այդ, իրանական ոստիկանությունն այսօր ձերբակալել է արժույթի ապօրինի վաճառքով զբաղվողներին:









































