Wednesday, 24 06 2026
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
21:50
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը

Շիրակ Թորոսյանը կարծում է, որ Թբիլիսիի նոր վարչակարգը կվերացնի իր մուտքի արգելքը

Կարծում եմ իմ մուտքի արգելքը Վրաստան կվերացվի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավորի մուտքը Վրաստան արդեն երկու տարի է արգելված է: Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլու մեկնաբանությամբ՝ Շիրակ Թորոսյանը լարում է հայերի և վրացիների հարաբերությունները, և նրա ոչ հավասարակշռված հայտարարությունները թույլ չեն տալիս Վրաստանում իրեն ցանկալի մարդ զգալ:

Պատգամավոր Թորոսյանի կարծիքով՝ երեկ Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները էապես տարբերվեցին նախորդ ընտրություններից: «Ջավախահայերը դրական փոփոխությունների են սպասում նորընտիր խորհրդարանական ուժից: Բացի սոցիալ-տնտեսական խոստումներից, Բիձինա Իվանիշվիլին խոստացել է մի շարք բարեփոխումներ անել նաև հայերի համար: Ամենակարևորը մեզ համար Հայ-վրացական համալսարանի բացումն է: Իվանիշվիլին խոստացել է նաև վերականգնել հայոց լեզվի դասաժամերը: Իսկ թե այդ խոստումները ինչ ընթացք կստանան՝ կյանքը ցույց կտա»,- եզրափակեց պատգամավորը:

Իվանիշվիլիի հետ մեծ հույսեր ենք կապում: Անդրադառնալով երեկ Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթած Բիձինա Իվանիշվիլիին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ջավախքի «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռշտակյանը: «Նա հենց այստեղ՝ Ջավախքում մեզ մի շարք կարևոր խոստումներ է տվել, և կարծում եմ, որ մոտ ապագայում դրանք կյանքի կկոչի: Առաջին ամենակարևոր խոստումը՝ Վրաստանի սահմանադրության մեջ երկքաղաքացիության մասին օրենքի փոփոխությունն է: Սաակաշվիլին արգելել էր երկքաղաքացիությունը, և ջավախահայերը չէին կարողանում միաժամանակ լինել և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի քաղաքացի: Իսկ Իվանիշվիլին շատ կարճ ժամանակահատվածում կփոխի սահմանադրության այդ կետը: Ես դեռևս 2004 թվականին էի ասում, որ Սաակաշվիլին ոչ մի լավ բան հայերի համար չի անի և այդպես էլ եղավ: Նա հիմնովին ավերեց Ջավախքի հայկական դպրոցները, վերացրեց մշակույթը: Ջավախահայերը կտրվել են Հայաստանից և հայերից, ամեն ինչ օտարացրեց նախագահը»:

Ջավախքի մտավորական միության նախագահ Ազատ Շիրակցյան էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեջբերեց Բիձինա Իվանաշվիլիի Բաթումի ելույթից մի հատված՝ «Հայերը վրացիների բարեկամներն են, Վարդան Մամիկոնյանի դուստր Շուշանիկը վրացիների համար սրբություն է»: Շիրակցյանը, լինելով Բիձինա Իվանիշվիլիի Ախալքալաքի գրասենյակի ղեկավարը, անդրադարձավ նաև երեկ Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին և նշեց, որ դրանք անցել են բավականին հանգիստ, խաղաղ, բացառությամբ մի քանի մանր-մունր միջադեպերի: «Ջավախահայերը մեծ հույսեր են կապում Իվանիշվիլիի հետ: Նա խոստացել է հանրակրթական դպրոցներում մինչև 5-րդ դասարանցիների համար անվճար դասագրքեր բաժանել, հայոց լեզվի ուսուցման հարցին պետք է անդրադառնա: Իվանիշվիլին խոստացել է նաև 1 միլիարդ դոլար տրամադրել գյուղատնտեսությանը, այդպիսով կստանանք նոր տեխնիկա: Հացահատիկը, կարտոֆիլը և մի շարք այլ գյուղատնտեսական ապրանքներ կիրացվեն Վրաստանում, և ստիպված չենք լինի օտար երկրներից ներկրված հումք օգտագործել: Իսկ իրեն նախագահ հռչակած, իբրև թե ազգությամբ հայ Սաակաշվիլին այս տարիների ընթացքում ոչ մի բան չարեց հայերի համար»,- եզրափակեց Շիրակցյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում