Այսօր առավոտյան Հալեպում տեղի ունեցած պայթյունների զոհն է դարձել մի քանի տասնյակ մարդ: Այս մասին է հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Լոնդոնում գործող Մարդու իրավունքների վերահսկման մոնիթորինիգի սիրիական ընդդիմադիր կենտրոնին:
Կենտրոնի տվյալներով՝ երկու պայթյուն է որոտացել Սաադալա ալ-Ջաբերի հրապարակում գտնվող սպայական ակումբի մոտ: Զոհվել և վնասվածքներ է ստացել մի քանի տասնյակ մարդ:
Իր հերթին Սիրիայի պետական «Սուրիա» հեռուստաալիքը հաղորդում է «ահաբեկիչների կազմակերպած 3 պայթյունների մասին»՝ չներայացնելով այլ մանրամասներ: Ավելի վաղ«Ալ-Ախբարիյա» հեռուստաալիքը հաղորդել էր 2 պայթյունի և վիրավորների մասին:
Իսկ չինական «Սինհուա» գործակալությունը, հղում անելով տեղական ԶԼՄ-ներին, հաղորդում է, որ Հալեպի պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, ևս 32-ը վիրավորվել է:








































