ԱՄՆ-ում 2 մլն դոլարի դատական հայց է սպառնում ավտոդիլերին, որը պատահաբար հաճախորդին չափազանց մեծ զեղչ է արել: Դիլերի սխալի պատճառով Դենի Սոյերը գնել է Chevrolet Traverse մեքենան՝ պաշտոնական արժեքից 5600 դոլարով էժան: Դիլերը փորձել է հարցը լուծել՝ Սոյերին մեղադրելով գողության մեջ: Այս մասին հայտնում է Newsru.com-ը:
Տարօրինակ պատմությունը տեղի է ունեցել Չեսապիկ քաղաքում՝ Priority Chevrolet-ի դիլերի հետ: Այսպիսով՝ մայիսի 7-ին Սոյերը 34 հազար դոլարով գնել է կապույտ Traverse, սակայն հաջորդ օրը ցանկություն հայտնել այն փոխել սևով: Դիլերն իրականացրել է նրա ցանկությունը: Շուտով պարզվել է, որ սև մոդելն արժե 39 հազար դոլար: Սակայն Սոյերը հրաժարվել է վճարել տարբերությունը: Priority-ի ղեկավարությունը հայց է ներկայացրել ոստիկանություն՝ հայնելով, որ Սոյերը գողացել է ավտոմեքենան:
Հունիսի 15-ին Դենիին ձերբակալել են, և մինչդեռ դեպքի հանգամանքները պարզաբանվում էին, նա որոշել է վճարել 5600 դոլարը: Չնայած ընկերության ղեկավարի ներողությանը՝ Սոյերը որոշել է 2,2 մլն դոլարի հայց ներկայացնել նման անքաղաքակիրթ վերաբերմունքի համար:








































