Արաբական երկրների լիգան և Հարավամերիկյան ժողովուրդների միությունը պաշտպանել են Պաղեստինի անկախությունը: Այս մասին նշվում է երեքշաբթի ստորագրված Լիմյան դեկլարացիայում, որն ընդունվել է Հարավային Ամերիկա-արաբական երկրների երրորդ համագումարի ժամանակ:
Բացի այդ՝ դեկլարացիայով աջակցություն են հայտնում Արգենտինայի դիրքերին, որը վիճարկում է Մեծ Բրիտանիայի հետ Ֆոլկլենդյան կղզիները: Նրանք քննադատել են բրիտանական ընկերության կողմից վիճելի տարածքներում հանքերի շահագործման հանգամանքը:
Փաստաթղթում այնպիսի թեմաներ են նշված, ինչպիսին են՝ պայքարը ահաբեկչության դեմ, արաբական աշխարհի և հարավամերիկյան պետության միջև համագործակցության զարգացումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը:










































