Thursday, 18 06 2026
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է

Այլևս օրենսդիր-ուղղիչ աշխատանքային գաղութ. մամուլ

Ազգային ժողովն արդեն երկու օր է` վերածվել է քրեակատարողական հիմնարկի: Միջանցքներում խորհրդավոր լռություն է: Հայրենի երեսփոխանները աշխատասենյակների մոտ զգուշավոր, մտահոգ դեմքերով ցածրաձայն զրույցի էին բռնվում միմյանց հետ` խուսափելով լրագրողների հարցերից: Թերևս այն մտավախությամբ, որ ոչ ոք ապահովագրված չէ, և մի օր էլ կարող է այդ սուրն իրենց գլխին կախվել: Ինչևէ, ԱԺ «քրեակատարողական հիմնարկ» բերման ենթարկված ՀՀԿ-ական ահել-ջահել պատգամավորները, բացառությամբ վեց հոգու, միասնական կատարեցին հրահանգը` ԲՀԿ-ական գործընկեր Վարդան Օսկանյանին «հանձնելով» իրավապահներին: Դե, որոշ ՀՀԿ-ականներ փորձում էին տակից դուրս գալ լղոզված պատասխաններով` միաբերան կրկնելով, թե Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելն իրավական հարթության վրա է, և դատարանը կորոշի արժանի պատիժը, չնայած ԲՀԿ-ն էլ կոկորդ էր պատռում, թե քաղաքական ճնշում է: Թե ինչու պետք է Օսկանյանից վրեժ լուծեին, եթե ԲՀԿ-ում ավելի խոշոր գործերի կծիկ կարող էին բացել, այդպես էլ այս կոկորդ պատռողները չեն մեկնաբանում:

ՀՀԿ-ական Արմեն Մխիթարյանը, որ երկու օր շարունակ ունկնդրում էր դատախազի և Օսկանյանի պարզաբանումները, եկել է այն եզրահանգման, որ «նախաքննություն է գնում, քննությունը պետք է պարզի` մեղավո՞ր է, թե՞ չէ»: «Հրապարակ»-ի դիտարկմանը, թե ԱԺ-ում կարծիքներ կան, որ այդ տեսակի գործ կարելի է սարքել բոլոր պատգամավորների գլխին, ՀՀԿ-ականը, որ նախկինում ՆԳ աշխատակից է եղել, պատասխանեց. «Ես չեմ գտնում, որ բոլոր պատգամավորների գլխին կարելի է սարքել, բայց մենք պետք է չշտապենք, որովհետև նախաքննություն է գնում, ուղղակի մենք ազատություն ենք տալիս, որ քննչական մարմինը կարողանա քննչական գործողություններ կատարել»: Նշենք, որ սա այն պատգամավորն է, ում երաշխավորությամբ Թոխմախի Մհերի քրոջ որդու կալանքի սանկցիան փոխվեց, և նա գրավի դիմաց ազատ արձակվեց: Իսկ նրա նկատմամբ սպանության կասկածներ կային:

Անկուսակցական Գարեգին Նուշիկյանն էլ կարծում է, որ եթե ժամանակին Օսկանյանն իրավապահ մարմիններին ներկայանար, բանը չէր հասնի ԱԺ: Ինչ վերաբերում է գործի «փուչիկ» լինելուն, ասաց. «Ես չեմ կարծում, որ առանց իրավական հիմքերի գլխավոր դատախազը կգար-կհասներ Ազգային ժողով»: Այն հարցին, թե իր համար դժվար չէ՞ գործընկերոջ դեմ քվեարկելը, պատասխանեց. «Ես կողմ կքվեարկեմ, թե դեմ, թողեք իմ հայեցողությանը»: Քվեարկությունից հետո իր աշխատասենյակի դռան մոտ անվրդով կանգնած Մհեր Սեդրակյանն (Թոխմախի Մհեր) ավելի իրատես գտնվեց: Երբ նրան հարցրինք, թե իրեն երբևէ սպառնո՞ւմ է նման միջնորդության հեռանկար, ուսերը վեր բարձրացնելով` պատասխանեց. «Կյանք ա, էլի, ամեն ինչ կարա լինի, եթե ես ինձ լավ չպահեմ, ինձ էլ կարան դատեն»: Մնում է պարզել, թե ինչ է նշանակում «լավ չպահել»-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում