Շոտլանդիայում մահացել է հին շոտլանդական բարբառի վերջին ներկայացուցիչը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այս բարբառով խոսել են երկրի հյուսիս-արևելքում գտնվող Քրոմարտիի ձկնորսները: Այն խստերեն տարբերվել է այսպես կոչված լեռնային բարբառից կամ գաելերեն լեզվից, որով խոսում են հարևան շրջաններում:
Այս հանգստյան օրերին մահացած Բոբբի Հոգգից բացի՝ հին բարբառով խոսել է նրա եղբայրը, ով անցյալ տարի է մահացալ:
Լեզվաբանները նշում են, որ սա նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է, երբ հնագույն շոտլանդական բարբառ է անհետանում դրանով խոսողի մահից հետո:






































