Գրոզնիում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի, ով կազմակերպել էր իր առևանգումը գործընկերոջից 100 միլիոն ռուբլի փրկագին ստանալու նպատակով: Այս մասին Interfax-ին հայտնել են Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի իրավապահ մարմինները:
«Սեպտեմբերի վերջին Չեչնիայում անհայտ անձինք առևանգել էին գործընկերների, ովքեր եղել են Գերմանիայի և Հայաստանի քաղաքացիներ»,- նշել է գործակալության զրուցակիցը:
Արդյունքում չարագործները բաց են թողել Գերմանիայի քաղաքացուն` նրանից պահանջելով մինչև հոկտեմբերի 2-ը տալ 100 միլիոն ռուբլի գործընկերոջն ազատելու համար:
Աղբյուրը նշել է, որ երեքշաբթի օրը հատուկ գործողության հետևանքով Հայաստանի քաղաքացին ազատվել է: Ցուցմունքի ժամանակ նա խոստովանել է, որ կազմակերպել է սեփական առևանգումը` գումար ստանալու նպատակով:
Աղբյուրի խոսքերով` քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը: