Անգլիական «Լիվերպուլ»-ի ավագ Սթիվեն Ջերարդը պատրաստ է ևս մի քանի տարի հանդես գալ բարձր խաղամակարդակով:
Նշենք, որ 2014 թվականի ամռանն ավարտվում է Ջերարդի պայմանագիրը «Լիվերպուլ»-ի հետ, սակայն այժմ կողմերը բանակցում են նոր պայմանագրի վերաբերյալ:
«Հավատում եմ, որ կարող եմ ևս մի քանի տարի լավ խաղամակարդակով հանդես գալ: Պատրաստ եմ խաղալ՝ օգուտ տալով իմ թիմին: Գործող պայմանագիր ունեմ «Լիվերպուլ»-ի հետ, որի համար շատ ուրախ ու երջանիկ եմ»,- Daily Mail-ը փոխանցում է Ջերարդի խոսքերը:







































