Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում է գտնվում Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը: Իզմիրում կայացած մի շարք հանդիպումներից հետո Ստավրիդիսը ժամանել է Անկարա:
Այստեղ նա այսօր առավոտյան ժամը 10.30-ին հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելի հետ: Հանդիպման ժամանակ կողմերի ուշադրության կենտրոնում է գտնվել ահաբեկչության դեմ պայքարի հարցը:
Ակնկալվում է, որ Ստավրիդիսը շարունակելու է Թուրքիայի ՊՆ-ում ու ԱԳՆ-ում իր հանդիպումները: Բացի այդ, նա այցելելու է Թուրքիայի զինված ուժերի՝ ահաբեկչության դեմ պայքարի կենտրոն:











































