«Ատլետիկո»-ի նախագահ Էնրիկե Սերեսոյի կարծիքով` Ֆալկաոն աշխարհի լավագույն հարձակվողն է:
«Ֆալկաոն աշխարհի լավագույն հարձակվողն է: Եվ ես ոչ թե փուչ խոսքեր եմ արտաբերում, այլ պատրաստ եմ ապացույցներ ներկայացնել:
Ես չէի փոխի Ֆալկաոյին Մեսսիի կամ Քրիշտիանուի հետ: Ֆալկաոն լավագույնն է: Շատերն են ցանկանում ձեռք բերել նրա իրավունքները, սակայն Ռադամելը հանդես է գալիս «Ատլետիկո»-ում, և մենք հիանում ենք նրա խաղով»,- նշել է Սերեսոն:







































