CNN-ը նոր տեղեկություններ է հրապարակել պատերազմ վարելու ժամանակակից մեթոդների մասին, որոնք փոխել են մարտի դաշտը և ազդել աշխարհի ապագայի վրա:
Այն ժամանակից, երբ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը պատերազմ հայտարարեց համաշխարհային ահաբեկչությանը, անցել է 11 տարի: Այդ ժամանակ ԱՄՆ-ը իր զինանոցում ուներ ընդամենը 50 անօդաչու սարք: Այսօր դրանց թիվը հասել է 7500-ի: 2011թ. ԱՄՆ-ում հաշվվում էր թռչող սարքեր արտադրող 680 արդյունաբերական օբյեկտ: 2005թ. դրանց թիվը 195 էր:
10 տարի առաջ ԱՄՆ-ը ամբողջությամբ իշխում էր թռչող սարքերի շուկայում: Այսօր ավելի քան 70 երկիր կարող են արտադրել այս կամ այն թռչող սարքը:
Անօդաչու թռչող սարքերի հետ կապված այս գործընթացները կարող են փոխել ժամանակակից և ապագա պատերազմների ընթացքը, ասվում է ակնարկում:
Անօդաչու թռչող սարքերի ստեղծման գործընթացին մասնակցում են միայն ԱՄՆ-ը, Իսրայելը և Անգլիան: Ավստրալական բանակը դրանց ստեղծման տեխնոլոգիան փոխանցել է Իսրայելին՝ Աֆղանստանում պատերազմ վարելու համար: CNN-ի տվյալներով՝ Իսրայելը աշխարհում ամենախոշոր անօդաչու թռչող սարքեր արտադրողն ու արտահանողն է: Իսրայելը տեխնոլոգիաներ և թռչող սարքեր է մատակարարում Ռուսաստանին, Հնդկաստանին, Մեքսիկային, Նիգերիային և այլ երկրների:
2010թ. Չինաստանը ապշեցրեց ԱՄՆ-ին՝ ներկայացնելով անօդաչու սարքերի 25 տեսակ, որոնց մի մասը կարող է զենք կրել: Չինաստանը հսկայական ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ: Սպառազինության այդ մրցարշավին մասնակցում է նաև Իրանը, որը մի քանի օր առաջ հայտնեց նոր անօդաչու սարքի ստեղծման մասին:
Ակնարկում նշվում է, որ ԿՀՎ-ն և Պենտագոնն ավելի քան 100 անգամ թռչող սարքերը գործարկել են մարտական նպատակներով:
Ակնհայտ է, որ ինքնաթիռների համեմատությամբ թռչող սարքերի էժան լինելը ցույց է տալիս, որ պատերազմների պատկերը պետք է փոխվի ինչպես հեռավոր, այնպես էլ մոտ ապագայում:








































