Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը մեկնաբանել է մի շարք օտար ԶԼՄ-ների կողմից շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե Ադրբեջանը կարող է իր ավիաբազաները տրամադրել Իսրայելին՝ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար.
«Ադրբեջանը երբեք ոչ մեկին թույլ չի տա իր տարածքը գործածել հարևան երկրների դեմ: Ադրբեջանը հավատարիմ է բարիդրացիական հարաբերություններ ունենալուն և երբեք չի գնա այդ քայլին»:











































