Եվրոպայում դեղագործական գործունեությամբ զբաղվող մի քանի հսկաներ փորձում են դադարեցնել հնդկական ընկերությունների աշխատանքը, որոնք իրականացնում են օրիգինալ դեղորայքների չարտոնագրված թողարկում: Մասնավորապես, խոսքը այնպիսի դեղորայքների մասին է, որոնք նշանակվում են քաղցկեղով հիվանդներին և ՄԻԱՎ վարակակիրներին: Այս մասին հաղորդում է ABC News-ը:
Հնդկական ընկերությունների զարգացման ռազմավարությունը շուկայի մնացած խաղացողներին զրկում է եկամուտներից, սակայն կասեցնում է երկրում ՄԻԱՎ համաճարակի զարգացումը: ՄԻԱՎ-ից բացի` չարտոնագրված դեղորայքները կիրառվում են նաև հեպատիտ С-ի, տուբերկուլյոզի բուժման համար: Այդ հիվանդությունների բուժման նպատակով կիրառվող դեղորայքի վրա է հիմնված հնդկական դեղագործական շուկայի 90 տոկոսը:
Ընդ որում, շուկան աճում է մեծ տեմպերով՝ վնաս հասցնեով միջազգային ընկերություններին: Դատարանում են Bayer և Novartis ընկերությունների ներկայացրած գործերը: Առաջինը ցանկանում է հակաքաղցկեղային Nexavar դեղամիջոցի վաճառքի էքսքլյուզիվ իրավունք ստանալ, իսկ երկրորդին անհրաժեշտ է Glivec-ի արտոնագիր (լեյկեմիայի դեմ):
Roche և Gilead ընկերություններն էլ պայքարում են իրենց հակառետրովիրուսային դեղամիջոցների արտոնագրման համար:









































