Քաղաքացիները սկսել են վստահել արխիվին։ Սա Սյունիքի մարզային արխիվի տնօրեն Արշալույս Փափազյանի կարծիքն է։ Ըստ տիկին Փափազյանի` մարդիկ համոզվեցին, որ արխիվից տրվող տեղեկանքը հասարակ թուղթ չէ, այլ փաստաթուղթ, որը կարող է նրա համար ճակատագրական լինել։ Իսկ այդ ամենին հնարավոր եղավ հասնել տարիների ընթացքում։
Արխիվի աշխատակիցները մեկ առ մեկ ճշտել են ֆոնդերը։ Այսօր արխիվում կա 212 ֆոնդ` 40 հազար 498 գործով: Չնայած Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի ֆինանսավորմամբ նորոգվել է արխիվի մասնաշենքը, բայց ջերմախոնավային ռեժիմը այստեղ չի պահպանում։
Համապատասխան սարքավորումներ չկան, ինչը բնականաբար ազդում է փաստաթղթերի հետագա պահպանության վրա: Հաստատությունների հետ համակարգված աշխատանք է տարվում՝ փաստաթղթերի արխիվացման ու պահպանման համար։
Սյունիքի մարզպետարանի ու Կապանի նոտարական գրասենյակի փաստաթղթերն են անցած տարի արխիվացրել։
2010թ-ին արխիվ դիմաց 487 քաղաքացու դիմումներից 451-ին դրական պատասխան է տրվել։
Ի դեպ, սահմանված է քաղաքացիների հարցմանը պատասխանելու երկարաժամկետ ու կարճաժամկետ ձևեր։ Կարճաժամկետի վճարները ավելի շատ են:
Անցած տարի, քաղաքացիներից մուտքագրումը կազմել է 1 մլն 246,000 դրամ, իսկ հիմնարկ-ձեռնարկություններից 633 հազար դրամ։ Սոցիալական որոշ խմբի պատկանող քաղաքացիների համար զեղչային համակարգ է գործում։
Սա նույնպես նորություն է։ Իսկ ընթացիկ տարվա աշխատանքներից արխիվի պետը ռանձնացրեց տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման 15 ամյակը։ Այն նշվելու է նոյեմբերին:
Մինչև ապրիլի 1-ն էլ ազգային արխիվին պիտի ներկայացնեն Սյունիքի մասնաճյուղում պահվող ֆոնդերի ցուցանիշների մակարդակը, այսինքն որ փաստաթուղթը քանի տարի է պահպանվել, ու արդյո±ք դուրս գրման կամ մշակման ենթակա է։






































