ԱՄՆ ծովային հետևակի ավելի քան 400 զինվոր է փոխադրվել հունական Կրետե կղզում գտնվող Suda ռազմաբազա: Նրանք պատրաստվում են տեղակայվել երկու ամերիկյան նավերի վրա, որոնք պետք է մոտենան Լիբիայի ափերին:
Առաջին գումարտակը մարտի 2-ին ինքնաթիռով ժամանել է Հյուսիսային Կարոլինայից: Նրանք կփոխադրվեն երկու ամերիկյան նավերով, որոնք ներկա պահին գտնվում են Միջերկրական ծովում:
«Նրանց ժամանումը տեղի է ունենում տարածաշրջանում ուժերի վերաբաշխման գործողությունների շրջանակներում և կապված է Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ», – պարզաբանել է ռազմաբազայի մամուլի գծով պատասխանատու Փոլ Ֆարլին:
ԱՄՆ-ի ծովահետևակային զինվորները կփոխադրվեն ԱՄՆ ՌԾՈՒ ուղղաթիռակիր Kearsarge և Ponce նավերի վրա: Ամերիկյան երկու ռազմանավ արդեն անցել է Սուեզի ջրանցքը և մտել Միջերկրական ծով, որպեսզի դիրքավորվեն Լիբիայի ափերի մոտ:
Ամերիկյան ուղղաթիռակրի վրա արդեն կա 800-հոգանոց ծովային հետևակ: Այդ նույն նավի նրա կա նաև տեխնիկա` նախատեսված ծովային դեսանտի իջեցման համար, ուղղաթիռների էսկադրիլիա և բժշկական սարքավորումներ: Վերջինս թույլ է տալիս իրականացնել և՛ ռազմական գործողություներ, և՛ հումանիտար օգնություն ցուցաբերել: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:










































