Նյու Յորքի գլխավորն դատախազը դիմել է դատարան՝ հայց ներկայցանելով ԱՄՆ խոշորագույն JP Morgan Chase բանկի դեմ և նրան մեղադրելով համաշխարհային ֆինանսական ճգնաժամի նախաշեմին հիփոթեքային ներդրողներին խաբելու մեջ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, հայցում նշվում է, որ Bear Stearns ներդրումային բանկը JP Morgan-ի կառույցի մեջ մտնելու արդյունքում մոլորության մեջ է գցել ներդրողներին՝ կապված բնակարանային բումի ժամանակ հիպոթեքային արժեթղթերի որակի հետ:
Ենթադրվում է, որ բանկի գործունեության արդյունքում ներդրողները կորցրել են ավելի քան 22 մլրդ դոլար:
JP Morgan-ը հերքում է այդ մեղադրանքները:
Սա ԱՄՆ իշխնաությունների կողմից բանկին պատասխանատվության ենթարկելու վերջին փորձն էր:










































