Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն մեկնաբանել է Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հանձնման մասին լուրը: Նրա խոսքերից կարելի է եզրակացնել, որ Բաքուն «թույլ չի տա» Ստեփանակերտի օդանավակայանի «ապօրինի» շահագործում:
Սաբիրօղլուն, մասնավորապես, հայտարարել է. «Ադրբեջանը բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը տվյալ խնդրի նկատմամբ: Մեր դիրքորոշումը չի փոփոխվել: Եթե Հայաստանը խախտի միջազգային կանոնները, ապա նա կբախվի համապատասխան հետևանքների»:
Ադրբեջանի ԱԳՆ-ը դեռ չի արձագանքել Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հանձնման մասին հայտարարությանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































