Սիրիայում տիրող իրավիճակը ձեռք է բերում տարածաշրջանային աղետի բնույթ՝ գլոբալ հետևանքներով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը «Նովիե իզվեսրտիա» թերթում տպագրված հոդվածում:
«Մենք պետք է վերջ դնենք բռնությանը և երկու կողմերին զենքի մաակարարումներին և հնարավորինս արագ փոխենք իրավիճակը իրենց՝ սիրիացիների ջանքերով»,- ասել է Պան Գի Մունը:
Նա նշել է, որ Սիրիայում «նախկինի պես նկատվում են մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, որոնք իրականացվում են գլխավորապես կառարավության, ինչպես նաև ընդդիմադիր խմբերի կողմից»:









































