Թուրքական Yeni Akit թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը «հատուկ նախագծերի» շրջանակներում իրականացնում է եկեղեցիների և հին դարերի տաճարների վերականգնման աշխատանքներ:
Նախարարության 2011 թվականի գործունեության մասին տարեկան զեկույցում նշված է, որ մի շարք եկեղեցիների վերականգնմանն աջակցել է Անկարայում ԱՄՆ դեսպանատունը:
Զեկույցում տեղ են գտել հայկական մի շարք եկեղեցիներ, որոնցից են Տիգրան Հոնենցի եկեղեցին, Անիի Մայր տաճարը, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, Աբուղամրենց Սուրբ Գրիգոր եկեղեցի, Նեմրութ լեռան վրա գտնվող հուշարձանները:
Զեկույցում նաև նշված է, որ 2012 թվականի հունվարին վերջնականապես հաստատվել է Կարսի Տիգրան Հոնենցի եկեղեցու վերակառուցման նախագիծը:








































