Մարոնիտյան պատրիարք Բեշարա Բուտրոս Ալ- Ռաին կիրակի օրը նախազգուշացրել է, որ արաբական աշխարհն ավելի ու ավելի է ընկղմվում հակամարտությունների մեջ: Այս մասին գրում է լիբիական տեղեկատվական National News Agency գործակալությունը:
«Այն, ինչ այժմ տեղի է ունենում արաբական աշխարհում, կհանգեցնի ինքնաոչնչացման»,- ասել է պատրիարքը Բուդապեշտում լիբիական դեսպանատանը, որտեղ նա գտնվում էր պաշտոնական այցով:
«Սիրտդ ցավում է, երբ տեսնում ես, թե ինչ ողբերգություն են ապրում որոշ արաբական պետություններ»,- ասել է լիբիական մարոնիտների հոգևոր առաջնորդը:
Պատրիարքը հույս է հայտնել, որ ֆունդամենտալիզմը Լիբիային չի սպառնա:
«Ֆունդամենտալիզմն ու ծայրահեղականությունը չպետք է սպառնան Լիբիային, քանի որ ֆունդամենտալիզմը դեմ է կրոնին, իսկ իսլամական կրոնը հանդարտ է, և այդ հանդարտությունն էլ կհաղթի ծայրահեղականությանը»,- ասել է նա:









































