Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին Անկարայում տեղի ունեցած թուրք-եգիպտական գործնական ֆորումի ժամանակ հայտարարել է, որ նրանք կարող են հնարավորություն տալ, ինչը կնպաստի երկու երկրների միջև առևտրի զարգացմանը`ներառյալ այցագրային ռեժիմի չեղյալ համարելը:
Մուրսին հայտարարելով, որ Թուրքիայի և Եգիպտոսի միջև առևտրական շրջանառությունը պատշաճ մակարդակի վրա չէ, նշել է. «Մենք կիրականացնենք այնպիսի համագործակցություն, որ մյուս երկրները մեզ կնախանձեն»:
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չագլայանը, ով մասնակցում էր ֆորումին, հայտարարել է, որ երկու երկրների միջև առևտրային շրջանառությունը 8 տարվա ընթացքում աճել է 8 անգամ, սակայն դա բավարար չէ:
Նախագահ Մուրսին հայտարարել է, որ երկրնրի միջև առևտրի դժվարությունները հաղթահարելու համար նրանք կսատարան ցանկացած նախաձեռնություն:
Մուրսին, կոչ անելով թուրք գործարարներին, Եգիպտոսում ներդրումներ անելու` հայտարարել է. «Եթե դուք ինչ-որ դժվարություններ ունենք, դիմեք ինձ, քանի որ իմ գրասենյակի դռները ձեր առջև բաց են»:
Մուրսին նաև հույս է հայտնել, որ Թուրքիայի և Եգիպտոսի միջև ցամաքային հաղորդակցություն կստեղծվի:








































