Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Տերպետրոսյանական շախ

Մարտի 1-ին տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ընթերցեց հայտարարություն, որը բաղկացած էր 15 պահանջներից:

«Կարծում եմ` բացատրելու կարիք չկա, որ սա պարզ քաղաքական հայտարարություն չէ, այլ համաժողովրդական պայքարի ներկա հանգրվանի ուղենիշ-ծրագիր, որին պարտավոր են ենթարկվել ոչ միայն Կոնգրեսի անդամները, այլև վերջինիս նախաձեռնած զանգվածային միջոցառումների բոլոր մասնակիցները՝ գիտակցելով, որ գործի հաջողությունը մեծապես կախված է մեր շարքերի ու համակիրների կարգապահությունից և ինքնագործունեության ու չհամաձայնեցված գործողությունների դրսևորումներ թույլ չտալու ունակությունից… Ըստ այդմ, այսօրվանից Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքները ընթացիկ քաղաքական ակցիաներից վերածվում են հասարակության ինքնակառավարման յուրատեսակ ֆորումի՝ օժտված որոշումներ կայացնելու և դրանք գործադրելու լիակատար իրավասությամբ», հայտարարեց Կոնգրեսի առաջնորդը…

Սա Լ.Տեր-Պետրոսյանի ելույթի անկյունաքարային ուղերձներից մեկն էր, որի իմաստը պետք է հասկանալի լինի հասարակության լայն շերտերի համար: Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքները, որոնք այսուհետև քաղաքական ակցիաներից վերածվում են հասարակության ինքնակառավարման ֆորումի և դրանք օժտված են լինելու որոշումներ կայացնելու իրավասությամբ, ըստ էության, նոր իրավիճակում նոր իրավիճակ ստեղծելու ուղղությամբ նոր գործիք են:

Վերհիշենք, թե մեր հասարակության համար որքան հրապուրիչ էին 1988-1990թթ. հանրահավաքները և հատկապես այդ հանրահավաքներում մի կարևոր հանգամանք` հասարակության հավատը այդտեղ` հրապարակում, որոշումների կայացման գործընթացում իրենց իսկ մասնակցության փաստը: Այդ տարիներին ևս բազմաթիվ հարցերի, խնդիրների, առաջարկությունների վերաբերյալ իրականացվում էին քվեարկություններ, մարդիկ իրենց ուղղակիորեն մասնակից էին զգում հետագա գործընթացների ծավալման հարցում և պատասխանատվություն վերցնում կայացրած որոշումների համար: Սա մի կողմից ոգևորիչ էր հենց քաղաքացիների համար, մյուս կողմից` լեգիտիմացնում էր շարժումը ղեկավարող ուժի գործողությունները: Պատասխանատվության մասնաբաժին ունենալու զգացումը` խիստ կարևոր հանգամանք է: Այդ օրերին լինում էին առաջարկություններ, որոնք միաձայն չէին անցնում, ավելին` եթե լինում էին այնպիսիները, որոնց որևէ մեկը դեմ էր, բայց հրապարակի մեծամասնությունը կողմ էր` նա գիտակցում էր, որ ուրեմն այդ պահին դա է առավել ռացիոնալ որոշումը, իսկ քանի որ ինքը` փոքրամասնություն է, պետք է հարգի մեծամասնության որոշումը: Կարելի է նորանկախ Հայաստանի ժամանակաշրջանից ավելի հետ գնալ և վերհիշել Հին Հունաստանում ժողովրդավարության հաստատման առաջին քայլերը: Այստեղ նույնպես բոլոր ազատ քաղաքացիները, բացի ստրուկներից, հավաքվում էին հրապարակներում և որոշում էին պետության հետ կապված բոլոր խնդիրները…

Ի՞նչ է սպասվում հաջորդ հանրահավաքում, ի՞նչ է որոշվելու այդ օրը… Սրանք ավանդական դարձած այն հարցերն են, որոնք հնչում են Հայ ազգային կոնգրեսի բոլոր հանրահավաքներից առաջ: Այս հարցերի բարձրացումը, սակայն, Լ.Տեր-Պետրոսյանի վերջին ելույթից հետո ակտուալ չէ: Մարտի 1-ի հանրահավաքից սկսած մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի` մայրաքաղաքի բնակչից մինչև Հայաստանի ամենահեռավոր գյուղի բնակիչը, պետք է գիտակցի, որ հաջորդ հանրահավաքին ինքն է որոշելու, իր ձայնով` քվեարկությամբ, թե ինչ քայլ պետք է անի: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատրաստ լինի և պետք է հավատա այս նոր, բայց Հայաստանի նորանկախ պատմության մեջ արդեն երկրորդ անգամ իրեն ընձեռված հնարավորությանը, պետք է պատրաստ լինի իր առաջարկությունը հիմնավորելու և այդ առաջարկության համար հրապարակում հավաքվածների մեծամասնության հավանությանը արժանացնելու ուժին:

Մի կարևոր հանգամանք ևս` եթե դիտարկենք հարցը, թե ինչո՞ւ, այնուամենայնիվ, ընդդիմության առաջնորդը ընտրեց այս ժամանակահատվածը` նման լիազորություններով օժտելու մեր հասարակությանը, ապա այստեղ պատասխանը, թերևս, հետևյալն է` 2008 թվականի նախագահական ընտրություններից սկսած մեր հասարակությունը օր օրի զգաց ազատության շունչը, իր` որպես Հայաստանի Հանրապետության իշխանության տերը լինելու արժեքը: Երեք տարի անց, երբ արդեն մեր հասարակության մոտ քաղաքական գիտակցությունը բավական բարձր աստիճանի է հասել (երեք տարիները իսկապես լուրջ քաղաքական դպրոց էին հազարավոր մարդկանց համար), այս առաջարկը միակ լուծումն էր` ժողովրդին տեր դարձնելու իշխանությանը… Այն իշխանությանը, որը հրապարակում է, որտեղ հավաքվածներից յուրաքանչյուրի ձայնով են կայացվելու որոշումները:

Ինչ վերաբերում է գործող իշխանություններին, ապա նրանց առայժմ հնարավորություն է տրված իրավիճակին ադեկվատ արձագանքելու. «Նշված պահանջների կամ նրանց զգալի մասի կատարման պարագայում հանրահավաքը լիազորում է Հայ ազգային կոնգրեսին՝ գործնական երկխոսություն սկսել իշխանությունների հետ, օրակարգում ունենալով առաջիկա ամիսներին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միակ հարցը»… Մարտի 17-ից առաջ դեռ ժամանակ կա, որպեսզի գործող իշխանությունը գիտակցի իշխանության տիրոջ` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու որոշման հզորությունն ու ուժը:

Էմմա Գաբրիելյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում