Ընդդիմադիր կոալիցիայի մամլո ծառայությունում հաղորդում են, որ հրապարակում հավաքը նախաձեռնել են անձամբ ընդդիմության կողմնակիցները, իսկ «Վրացական երազանքի» ղեկավարությունը դրա հետ անձամբ կապ չունի:
«Նախաձեռնությունը մեր կողմնակիցներինն է: Կուսակցության առաջնորդներն ու անդամները սպասելու են ընտրությունների արդյունքների վերջնական հայտարարությանը կուսակցության կենտրոնական գրասենյակում»,- նշել է կուսակցության մամլո-քարտուղար Մայա Պանջիկիձեն:
«Վրացական երազանքը» որոշում է կայացրել երկուշաբթի երեկոյան Թբիլիսիի տարբեր կետերում տեղակայել մեծ էկրաններ, որոնցով ցուցադրվելու են ընտրությունների արդյունքների հրապարակումը ընտրական տեղամասերի փակումից անմիջապես հետո:
Կուսակցության գրասենյակում դժվարացել են ասել, թե որքան կողմնակիցներ են փողոց դուրս գալու:











































