«Լիոն»-ի ձախ կիսապաշտպան Միշել Բաստոսն արդեն հունվարին կարող է դառնալ «Բեշիկթաշ»-ի ֆուտբոլիստ: Թուրքական ակումբը պատրաստ է 12 մլն եվրո վճարել բրազիլացու իրավունքների դիմաց:
Հիշեցնենք, որ Բաստոսը, ում պայմանագիրը մինչև 2015 թվականը վավերականության ժամկետ ունի, վաղուց է նախատեսում լքել իր ակումբը: 2010 թվականի ամռանը ֆուտբոլիստը մոտ էր «Յուվենթուս» տեղափոխությանը, իսկ նախորդ ամռանը Բաստոսը մոտ էր Արաբական Միացյալ Էմիրություններ տեղափոխությանը:







































