Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի Certosa առանձնատունը կարող է վաճառվել 460 մլն եվրոյով:
Ինչպես հաղորդում է տեղի La Republicca թերթը, Certosa համալիրը, որը զբաղեցնում է ավելի քան 80 հա տարածք, իր մեջ ներառում է 3 առանձնատուն, 7 լողավազան, 400 հոգու համար նախատեսված ամֆիթատրոն և այգի՝ իր լճով, արհեստական հրաբուխով և հազվագյուտ բույսերի պարտեզով:
Պարբերականի տվյալներով՝ առանձնատան վաճառքի մասին խոսակցություններ կային դեռ 2009 թ.: Որպես դրա պոտենցյալ գնորդներ՝ նշվում են արաբ շեյխերը և ռուս օլիգարխները:








































