Friday, 19 06 2026
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել

Հայաստանը շահագրգռված է Գերմանիայի հետ առևտրատնտեսական կապերն ընդլայնելու հարցում. վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեին: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Ողջունելով հյուրերին` հանրապետության վարչապետը նշել է. «Մենք կարևորում ենք Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումը: Ուրախ ենք, որ այցելել եք Երևան, ինչը մեզ հնարավորություն կտա քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և բացահայտել այնպիսի ուղղություններ, որտեղ կարող ենք խորացնել մեր հարաբերությունները»:

Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել հայ-գերմանական 20-ամյա բազմաբնույթ համագործակցության ընթացքից: Նա ընդգծել է, որ Եվրամիության երկրների շարքում Գերմանիան Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է, որի ֆինանսական և տեխնիկական օժանդակությամբ իրականացվել են ամենամեծածավալ ծրագրերը` բնապահպանության, էներգետիկայի, կառավարման, ֆինանսական համակարգի և ենթակառուցվածքների ոլորտներում: Վարչապետ Սարգսյանն արդյունավետ է համարել համատեղ իրականացված ծրագրերը և շեշտել, որ գերմանական փորձն օրինակելի է մյուս երկրների համար` համատեղ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու առումով:

Վոլֆգանգ Թիրզեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Հայաստան-Գերմանիա փոխհարաբերությունների խորացման ներուժի առկայությունը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Գերմանիայի հետ առևտրատնտեսական կապերն ընդլայնելու հարցում` ողջունելով հանքահումքային արդյունաբերության ոլորտում երկկողմ արդյունավետ համագործակցությունը և Հայաստանում գերմանական տարբեր կազմակերպությունների գործունեությունը:

Նա տեղեկացրել է, որ գերմանական «Commerzbank»-ի ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` այս տարի Ֆրանկֆուրտում անցկացվելու է համատեղ գործարար համաժողով` կոնկրետ ներդրողների հետ կոնկրետ բիզնես ծրագրեր քննարկելու նպատակով:

Անդրադառնալով Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարներին` կառավարության ղեկավարը կարևորել է Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի` որպես Ասոցացման համաձայնագրի կարևորագույն բաղադրիչի շուրջ Եվրամիության հետ բանակցությունների մեկնարկը և մանրամասներ ներկայացրել դրանց ընթացքի վերաբերյալ: Որպես առաջնահերթ արդյունք` վարչապետն առանձնացրել է սննդի անվտանգության, մտավոր սեփականության պաշտպանության, մաքսազերծման, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում եվրոպական լավագույն չափանիշների ներդրումը, որոնք կնպաստեն տնտեսության կազմակերպման արդյունավետության բարձրացմանը: Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրն, ըստ Տիգրան Սարգսյանի, կենսական նշանակություն ունի մեր երկրի տնտեսության համար, քանի որ հնարավորություն է տալու մուտք գործել եվրոպական շուկա: Նա բարձր է գնահատել Եվրոպական միության հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը:

Հանդիպման ընթացքում հյուրի խնդրանքով Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային խնդիրներին և զարգացումներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում