Monday, 29 06 2026
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»

Համայն եզդիների հոգևոր առաջնորդի գլխավորած պատվիրակությունը` Ազգային ժողովում

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 1-ին հանդիպում ունեցավ Համայն եզդիների հոգևոր առաջնորդ Միրե -Միրա Թախսին Բեգի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով պատվիրակության այցն Ազգային ժողով` Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հայ և եզդի ժողովուրդները պատմականորեն միշտ եղել են բարեկամներ, և այդ եղբայրական հարաբերությունները ներկայում էլ շարունակվում են: Ինչպես Իրաքի հայ համայնքն է մշտապես զգում եզդի դրացիների աջակցությունը, այնպես էլ Հայաստանի եզդիներն են հատուկ վերաբեմունքի արժանանում:

Փոխնախագահի խոսքով` հայերը միշտ էլ հիշում են եզդի ժողովրդի մասնակցությունն անցյալ դարասկզբի մայիսյան հերոսամարտերին, երբ ցեղասպանություն ապրած հայ ժողովուրդը Բաշ Ապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում կռիվ էր տալիս իր անկախության համար, եզդիները, Ջհանգիր Աղայի և այլ եզդի հրամանատարների գլախավորությամբ հայերի հետ միասին մասնակցեցին այդ պայքարին: Եզդիներն ակտիվ մասնակցություն ունեցան նաև Արցախյան հերոսամարտին:

Էդուարդ Շարմազանովը վստահություն է հայտնել, որ Հայաստանում Միրե -Միրա Թախսին Բեգի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այս այցը մեծապես կնպաստի երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը: Փոխնախագահը հյուրերին ներկայացրեց Հայաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ տարվող քաղաքականությունը, նշելով, որ ամենալայն հնարավորություններ են ստեղծված վերջիններիս հոգևոր, մշակութային և ազգային արժեքների պահպանման ու զարգացման համար, ընդհուպ ազգային լեզվով ռադիոժամի ու տպագիր մամուլի առկայությունը: Նրա ներկայացմամբ` Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները լավ հնարավորություններ ունեն և ակտիվորեն մասնակցում են երկրի հասարակական, քաղաքական, մշակութային անցուդարձին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Միրե -Միրա Թախսին Բեգը նույնպես վստահություն է հայտնել, որ այս այցը նոր խթան կհանդիսանա հայ և եզդի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Երկուստեք կարևորվել է հաճախակի փոխայցելությունների կազմակերպումը` ամենատարբեր մակարդակներով: Այդ տեսանկյունից Էդուարդ Շարմազանովը կարևորել է ժամանակին Հայաստանի և Իրաքի խորհրդարանների միջև երբեմնի աշխույժ կապերի վերականգնումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում