Մարտի 2-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպել է Սիրիայի բարձրագույն կրթության նախարար դոկտոր Ղիյաս Բարաքաթի հետ:
Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը նախարար Բարաքաթին է փոխանցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Հայաստան այցելելու հրավերը, որը սիրով ընդունվել է: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել այցն իրականացնել այս տարվա մայիսի վերջին կամ հունիսի առաջին շաբաթվա ընթացքում:
Զրուցակիցները քննարկել են նաև երկու երկրների միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:








































