Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ծրագրում է այցելել Ադրբեջան: Այս մասին հայտնել է Թուրքիայի կառավարությունը:
Վերջինիս խոսքերով՝ Էրդողանն Ադրբեջան է այցելելու հոկտեմբերի 13-14-ին՝ մասնակցելու համար Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին:
Տնտեսական համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային միջպետական կազմակերպություն է, որը կազմավորվել է 1985 թվականին Միջին Ասիայի ու Մերձավոր Արևելքի երկրների կողմից՝ տարածաշրջանային համագործակցության զարգացման համար:
Տնտեսական համագործակցության կազմակերպությունը գործում է Իզմիր պայմանագրով հաստատվծ կանոնադրության հիման վրա: Կազմակերպության հիմնադիր երկրներ Թուրքիան, Իրանն ու Պակիստանն այդ պայմանագիրը ստորագրել են 1977 թվականի մարտի 12-ին:









































