Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը այսօր ընդունել է այդ երկրում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզային:
Trend-ը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունը, տեղեկացնում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության հարցեր: