Colt ֆիրմային արտճանակները, որոնք պատկանում էին ամերիկյան ամենահայտնի երկու հանցագործներին` Բոննիին և Կլայդին, ԱՄՆ աճուրդներից մեկում վաճառվել են ավելի քան կես միլիոն դոլարով:
RR Auction կիրակնօրյա աճուրդում վաճառքի էին հանվել Մեծ Ճգնաժամի տարիների ամերիկյան հայտնի հանցագործների`Բոննիի և Կլայդի, Ալ Կապոնեի, Գեղեցիկ Ֆլոյդի և Ջոն Ջիլինջերի անձնական ավելի քան 100 իր և փաստաթուղթ:
Ինչպես հաղորդում է AP-ն, հանցագործների 134 լոտերի վաճառքի արդյունքում կուտակվել է 1,1մլն դոլար:
Մասնավորապես, Բոննի 38 տրամաչափի կարճափող, փայտե բռնակով հրացանը վաճառվել է 264 000 դոլարով, նրա սիրեկան Կլայդ Բերրոուին պատկանող՝ 45 տրամչափի կիսաավտոմատ ատրճանակը վաճառվել է 240 000 դոլարով:
«Երբ այսպիսի եզակի լոտեր են դրվում վաճառքի, կարելի է ակնկալել այսպիսի ոգևորություն: Բավկան լուրջ աճուրդ է կազմակերպվել»,- հայտարարել է աճորդի տան փոխտնօրենը:
Լրատվական գործակալությունը նշում է, որ այդ իրերի գնորդը չի ցանկացել բացահայտել իր ով լինելը:
Այլ իրերի վաճառքից ևս լուրջ գումարների են կուտակվել` Կլայդի գրպանի ժամացույցը վաճառվել է 36 000 դոլարով, իսկ Բերրի սպանությունից հետո նրա գրպանից դուրս բերած 1 դոլարին համարժեք մանրադրամը վաճառվել է 32 000 դոլարով:
Բոննիին և Կլայդին Մեծ ճգնաժամի տարիներին ԱՄՆ-ում ընկալում էին որպես Ռոբին Հուդ:






































