Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին կանչել են Կահիրե` կաշառակերության գործով հարցաքննելու համար: Այս մասին հայտնում է CNN-ը` հղում անելով եգիպտական խորհրդարանի նախկին պատգամավոր Մուստաֆա Բաքրիին:
Ըստ Բաքրիի, որը այս գործընթացի համահեղինակն է, ինքը Մուբարաքի՝ հաջորդ շաբաթ կայանալիք հարցաքննության մասին իմացել է Եգիպտոսի Գլխավոր դատախազությունում: Նախկին պատգամավորը նաև հիշեցրել է, որ զրկվել է իր պատգամավորական մանդատից այն բանից հետո, երբ նյութեր է պատրաստել այն մասին, որ Մուբարաքի և նրա ընտանիքի անդամների հաշվին կա ոչ պակաս քան 174 մլն դոլար:
Ավելի վաղ Մուբարաքին, որն ապրում է Շարմ էլ-Շեյխի իր առանձնատանը, արգելել են լքել երկիրը, և նրա ամբողջ ունեցվածքի վրա արգելք է դրվել:
Նախկին նախագահն իր հասցեին հնչեցված մեղադրանքներին իր ներկայացուցիչների և իրավաբանների միջոցով պատասխանել է, թե դրանք «շինծու և ոչ մի հիմք չունեցող մեղադրանքներ են»:
Բացի այդ, երեկ տեղեկություն էր տարածվել, որ Մուբարաքը մեկնել է Սաուդյան Արաբիա` քաղցկեղի դեմ բուժում ստանալու համար:










































