Բացահայտվել են զինված խմբավորումների և ապստամբների ծրագրերի մանրամասները, որոնք մտադիր էին հարձակվել Դամասկոսում Սիրիայի բանակի միացյալ շտաբի և մի շարք կարևոր ռազմավարական կենտրոնների, այդ թվում` նախագահի նստավայրի վրա:
«Թախտ Ալ-Մուհաջիր» տեղեկատվական պորտալը, շաբաթ օրը հաղորդելով չորեքշաբթի տեղի ունեցած ապստամբների և զինված ուժերի` Սիրիայի բանակի շտաբի շենքի վրա հարձակումների մանրամասների մասին` հավելել է, որ գրոհայիններն այդ հարձակման ընթացքում մտադիր էին Դամասկոսում գրավել կառավարական մի շարք կարևոր, ռազմավարական նշանակություն ունեցող շենքեր, սակայն նրանց առաջին ծրագրի տապալումը հանգեցրել է ամբողջ ծրագրի տապալմանը:
Աղբյուրի համաձայն` ահաբեկիչները մտադիր են եղել առաջին փուլում 50 մարդ ուղարկել, որոնք պետք է գրավեին շտաբը և սպանեին Սիրիայի բանակի միասնական շտաբի ղեկավարին և պաշտպանության նախարարին:
Երկրորդ խումբը, ծրագրի համաձայն, պետք է գրավեր ռադիոյի և հեռուստատեսության շենքը և հրապարակեր առաջին ռազմական հայտարարությունը:
Գրոհայինների երրորդ խմբավորումը պետք է գրավեր կառավարության շենքը: 4-րդ փուլում պետք է գրավվեր միջազգային օօդանավակայանը, սակայն գրոհայիններն ընկան սիրիական ուժերի թակարդը և ձերբակալվեցին:
Վերջին փուլը գլխավորն էր. դրանով նախատեսվում էր գրավել նախագահական պալատներից մեկը:









































