Վրացական ուղղափառ եկեղեցին խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ` սեպտեմբերի 30-ին, կոչ է արել ակտիվ մասնակցություն ունենալ ընտրություններին: Սպասվող ընտրությունների մասին եկեղեցու առաջնորդը խոսել է կիրակնօրյա քարոզի ժամանակ Սուրբ Երրորդության տաճարում:
Ամենայն վրաց առաջնորդ Իլյա Երկրորդը հայտարարել է. «Մենք շատ դժվարությամբ ենք եկել այս ընտրություններին… դժվար ճանապարհ ենք անցել: Դրանք շատ կարևոր ընտրություններ են»:
Կոչ անելով ընտրողներին հոկտեմբերի 1-ին գնալ ընտրական տեղամասեր` նա նշել է. «ժողովուրդը պետք է ընտրի նրանց, ում ցանկանում է»:
«Մենք ակնկալում ենք, որ ընտրությունները չեն կեղծվի: Այս ընտրությունները պետք է արդար անցնեն: Արդարությունը խաղաղության հիմքն է»,- հայտարարել է եկեղեցու առաջնորդը:











































