The Civilitas Foundation-ը հայտնում է, որ Al Jazeera հեռուստաընկերությունն անդրադարձել է Վարդան Օսկանյանի դեմ սկսված գործին. «Հայաստանում նախագահական ընտրություններին առաջադրվելու ամենահավանական թեկնածուներից մեկը մեղադրվում է փողերի լվացման մեջ»:
«Նախկին արտգործնախարարը ամերիկացի բարեգործից ստացած 2 մլն դոլարով անկախ ինտերնետային լրատվամիջոց է հիմնադրել: Օսկանյանի համակիրները վստահ են, որ մեղադրանքը քաղաքական հետապնդման դրսևորում է` կանխելու նրա առաջադրումը գալիք նախագահական ընտրություններին»,- հաղորդել է Al Jazeera-ն:










































