Շվեդիայի Անվտանգության ծառայության պետական անվտանգությունը ամբողջությամբ գաղտանզերծելու է իր ծախսերը` այդ թվում սուրճի և հավաքարարների համար ծախսվող գումարները: Այս մասին սեպտեմբերի 30-ին հաղորդում է Dagens Nyheter-ը: Վերջնական որոշումը կայացրել է արդարադատության նախարար Բեատրիս Ասկը, և այն բողոքարկման ենթակա չէ, նշում է The Local-ը:
Իշխանությունները որոշել են գաղտնազերծել ծախսերը կազմակերպության ֆինանսական միջոցների վերաբերյալ լրատվամիջոցներում տպագրություններից հետո:
Այսպես. 2012թ. օգոստոսին գաղտնի ծառայությունը պետական բյուջեից ծախսել է 800 հազար եվրո իր աշխատակիցների համար Ջեյմս Բոնդի ոճի խնջույք կազմակերպելու համար:










































