Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրում կայացավ մոսկովյան դերբին: «Դինամո»-ն 0:2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ ԲԿՄԱ-ի նկատմամբ: Իր թիմի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին:
Այդ հաղթանակից հետո «Դինամո»-ն իր վաստակած միավորների թիվը հասցրեց 9-ի և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը, իսկ ԲԿՄԱ-ն 21 միավորով 1-ին տեղում է:
ԲԿՄԱ – «Դինամո»` 0:2
0:1 Ջուջակ (38′), 0:2 Կոկորին (51′)








































