11 տարվա ընթացքում Աֆղանստանում զոհված ամերիկյան զինծառայողների թիվը 2000 է: Նման տվյալ է հրապարակել Associated Press գործակալությունը:
Վերջինիս տվյալներով` երկուհազարերորդ սպանվածը սեպտեմբերի 30-ին երկրի արևելքում անցակետերից մեկում սպանված զինվորն է: Այդ օրը հարձակման հետևանքով զոհվել է ևս մեկ պայմանագրային ոչ ամերիկացի, ինչպես նաև երկու աֆղանստանցի զինծառայող:
Եվս երկու ամերիկացիներ սպանվել են նախօրեին Աֆղանստանի Ազգային բանակի հարձակման հետևանքով: Այս մասին հաղորդում է BBC News-ը: Բախման հետևանքով զոհվել են նաև մի քանի աֆղանստանցի զինծառայողներ:










































