Իսրայելը անցել է այն կարմիր գիծը , որն ինքն է պահանջում սահմանել Իրանի համար: Այս մասին հայտարարել է Իրանի ՊՆ ղեկավար Ահմեդ Վահիդին:
Վահիդին նման կերպ է արձագանքել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի` ՄԱԿ-ում սեպտեմբերի 27-ին հնչեցրած խոսքերին, հաղորդում է ISNA գործակալությունը: Այն ժամանակ Նեթանյահուն գծել էր կարմիր գիծը, որից չի կարելի թույլ տալ Իրանին անցնել միջուկային ծրագրի իրականցման հարցում:
«Եթե կարմիր գիծը ատոմային ռումբի ստեղծումն է, ապա սիոնիստները այն վաղուց անցել են: Դա նշանակում է` ոչ թե մեզ, այլ սիոնիստների ռեժիմն է անհրաժեշտ կանգնեցնել»,- ընդգծել է Վահիդին:









































